Перейти к содержимому

Our Job Offers

Իրավաբան

1 open position

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Ընկերություն՝ «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ
Հաստիքի անվանում՝ Իրավաբան
Ստորաբաժանում՝ Պաշտոնական հարցերի գրասենյակ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Վերլուծել և տալ եզրակացություններ Կազմակերպության կողմից պատրաստվող բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ (մատակարարման, ծառայությունների, աշխատանքային, վարձակալության և այլն), մշակել պայմանագրերի ստանդարտ ձևեր
  • Վերլուծել և տալ եզրակացություններ կնքված պայմանագրերից և այլ փաստաթղթերից բխող իրավական ռիսկերի վերաբերյալ
  • Ներկայացնել կազմակերպության շահերը դատարաններում, պետական մարմիններում և այլ կազմակերպությունների առջև
  • Մշակել և ներկայացնել հայցային դիմում-բողոքներ, պատասխաններ հայցին, գանգատներ և այլ դատական փաստաթղթեր
  • Մասնակցել գործի նախապատրաստմանը և դատական նիստերին
  • Իրականացնել նախադատական կարգով վեճերի ուսումնասիրություն և բանակցությունների վարում
  • Նախապատրաստել հայցադիմումի փաթեթը և ուղարկել  դատարան կամ արբիտրաժ
  • Մշտադիտարկել և վերահսկել դատական գործընթացում գտնվող բոլոր հայցերը, ինչպես նաև դրանց բոլոր փուլերի արդյունավետ անցկացումը
  • Դատարանի վճռից հետո իրականացնել գործերի մշտադիտարկում և ըստ անհրաժեշտության ակտիվ համագործակցել ՀԿԱԾ-ի համապատասխան կոնտակտային անձանց հետ
  • Հետամուտ լինել դրական արդյունք ստանալուն
  • Ժամանակին և ճշգրիտ արտացոլել գործի փուլերի փոփոխությունները CRM համակարգում
  • Գումարը բռնագանձելու անհնարինության դեպքում պատրաստել գրավոր առաջարկ հիմնավորումներով՝ գումարի դուրսգրման վերաբերյալ
  • Տալ իրավական խորհրդատվություն և բացատրություններ կազմակերպության ղեկավարությանը և աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման հարցերով
  • Պահպանել իրավաբանական գործերի արխիվը
  • Գրանցել և փաստաթղթավորել ընթացիկ և ավարտված դատական գործերի բոլոր փաստաթղթերը
  • Կազմել հաշվետվություններ իրավաբանական աշխատանքի արդյունքների և կատարված գործողությունների վերաբերյալ
  • Մասնակցել պայմանագրերի կատարման վերահսկմանը:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ որպես իրավաբան
  • Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվային ակտերի իմացություն
  • Պայմանագրային, հայցային և այլ իրավական աշխատանքների կազմակերպման հմտություններ
  • MS Office -կիրառման վարժ հմտություններ
  • Հայերենի գերազանց, ռուսերենի, անգլերենի լավ իմացություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց ունակություններ
  • Կազմակերպվածություն, առաջնահերթություն սահմանելու, ժամկետները պահպանելու կարողություն։
ՀՀ, Երևան
7. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ / - ՏՆՕՐԵՆ / 19. Տնօրենի գրասենյակ
Մշտական

Իրավաբան

1 open position

ՀԱՍՏԻՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

Ընկերություն՝ «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ
Հաստիքի անվանում՝ ներմուծման և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտի մենեջեր 
Ստորաբաժանում՝  Ներմուծման և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտ

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում
  • Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ
  • Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը
  • Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը ERP համակարգում
  • Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից 
  • Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
  • Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները
  • Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն 
  • Առնվազն 1 տարվա փորձ արտաքին ներմուծման կամ լոգիստիկայի ոլորտներում
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների գերազանց իմացություն
  •  Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն
  • Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություններ
  • Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն 
  • Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում 
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն 
  • Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
ՀՀ, Երևան
7. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ / - ՏՆՕՐԵՆ / ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳԾՈՎ ՓՈԽՏՆՕՐԵՆ / 4. ԼՈԳԻՍՏԻԿԱՅԻ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ / 10. Ներմուծման և արտաքին լոգիստիկայի բաժին
Մշտական
О нас

Мы - команда увлеченных людей, цель которых - улучшить жизнь каждого человека с помощью революционных продуктов. Мы создаем отличные продукты для решения ваших бизнес-задач.