WMS Գործընթացների Վերահսկող /Օպերատոր (WMS Process Controller / WH Dispatcher)
ՀՀ, Երևան
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունը փնտրում է բարձր վերլուծական մտածողությամբ և տեխնիկական ուժեղ պոտենցիալով WMS/ERP համակարգերի ադմինիստրատորի:
Ընկերությունը ներդնում է միջազգային WMS համակարգ, որի նախնական իմացությունը պարտադիր չէ. ընկերության պաշտոնական գործընկերը կտրամադրի ամբողջական և խորացված ուսուցում:
Փնտրում ենք այնպիսի մասնագետի, ով ունի համակարգային ամուր բազա, արագ է յուրացնում նոր տեխնոլոգիաները և պատրաստ է դասընթացներից հետո լիովին ստանձնել համակարգի կառավարումն ու հարմարեցումը պահեստի պահեստի գործառնական ընթացակարգերին (SOPs):
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ուսուցում և համակարգի ընդունում. Գործընկեր կազմակերպության կողմից անցկացվող Logareon WMS դասընթացների ակտիվ մասնակցություն, համակարգի տրամաբանության և տեխնիկական նյուանսների 100% յուրացում:
- Գործընկեր կազմակերպության կողմից անցկացվող Logareon WMS դասընթացների ակտիվ մասնակցություն, համակարգի տրամաբանության և տեխնիկական նյուանսների 100% յուրացում:
- Պահեստի ստանդարտ գործառնական
ընթակարգերի (SOPs) հիման վրա Logareon համակարգի կարգավորումների (workflows, picking rules, put-away strategies) սահմանում, փոփոխում և կայունացում: - Օգտատերերի դերերի, իրավունքների, պահեստի հասցեական քարտեզի (նոր գոտիներ, դարակաշարեր) ստեղծում և ընթացիկ կառավարում:
- WMS-ի և Odoo 19-ի միջև տվյալների փոխանակման (API/Integration) մոնիտորինգ, տեխնիկական սխալների (bugs) արագ ախտորոշում և վերացում:
- Պահեստային մեծ տվյալների համադրում և Advanced Excel-ի միջոցով վերլուծական հաշվետվությունների պատրաստում
ղեկավարության համար: - Պահեստի օպերատորների և աշխատակիցների համար ուսումնական ձեռնարկների ստեղծում (ըստ նոր SOP-ների) և նրանց պարբերական ուսուցում:
ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Առնվազն 2 տարվա փորձ որպես համակարգային ադմինիստրատոր, բիզնես-վերլուծաբան կամ տվյալների վերլուծաբան 1C ERP, iiko ERP, SAP կամ որևէ այլ հաշվառման/WMS համակարգում։
- Նոր, բարդ ծրագրային համակարգեր և տեխնիկական ալգորիթմներ արագ յուրացնելու բարձր ունակություն:
- Բարձր վերլուծական, տրամաբանական մտածողություն, խնդիրներ ինքնուրույն լուծելու (troubleshooting/problem-solving) ձգտում:
- Advanced MS Excel-ի (VLOOKUP, INDEX/MATCH, Pivot Tables) գերազանց տիրապետում:
- Տեխնիկական անգլերենի կամ ռուսերենի իմացություն (ուսուցողական նյութերը, «manual»-ները և Logareon-ի միջազգային support-ի հետ կապը լինելու են այս լեզուներով):
- Պահեստային լոգիստիկայի ստանդարտ
ընթացակարգերի (FIFO/FEFO, գույքագրում) բիզնես-տրամաբանության ընդհանուր ընկալում։
ԿԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
- FMCG և HoReCa ոլորտում փորձ
- Բազմաբրենդ միջավայրում աշխատելու փորձ
Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն
- Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
- Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում
- Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
- Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)
Վարձատրություն
Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։
Սուրճ և հյուրասիրություն
Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։
Թրենինգներ
Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։






