Перейти к содержимому

Իրավաբան

ՀՀ, Երևան

«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն փնտրում է ներմուծան և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտի մենեջերի, ում հիմնական գործառույթն է․
Կազմակերպել իրեն կցված մատակարարների խմբի հետ արդյունավետ ներմուծման գործընթացներ` պատվերների ձևավորումից մինչև պատվերի մուտք պահեստ՝ ապահովելով ներմուծման ամբողջական շղթան՝ համապատասխան օրենսդրության պահանջների և ընկերության ստանդարտների՝ խուսափելով overstock-ից և outstock-ից։


Արդյունքին միտված
Պարտաճանաչ
Կազմակերպված
Ժամկետները պահպանող

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում
  • Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ
  • Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը
  • Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը ERP համակարգում
  • Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից
  • Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
  • Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները
  • Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։

ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 1 տարվա փորձ ներմուծման կամ արտաքին լոգիստիկայի ոլորտներում
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի  գերազանց իմացություն
  • Հաղորդակցման գերազանց ունակություններ` գրավոր և բանավոր
  • Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն   
  • Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություն
  • Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
  • Համակարգչային հաստատուն գիտելիքներ։

ՑԱՆԿԱԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ

  • Սննդի ներմուծման բնագավառում  աշխատանքային փորձ
  • 1С, Bitrix 24 ծրագրերով աշխատելու փորձ

Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն 

  • Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
  • Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում 
  • Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
  • Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)


Վարձատրություն

Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։


Սուրճ և հյուրասիրություն

Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։


Թրենինգներ

Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։

Մեր արտոնությունները