Перейти к содержимому

Իրավաբան

ՀՀ, Երևան

Ալֆա Ֆուդ Սերվիս Ընկերությունը փնտրում է փորձառու բրենդ մենեջերի, ով ապահովելու է բրենդի/ների համար սահմանված շահութաբերությունը, բրենդի մրցունակությունն ու շուկայում առավելագույն ներկայացվածությունը և վերահսկելու է պահեստում պաշարների օպտիմալ մակարդակը (առանց Out of Stock-ի և Overstock-ի)։

Արդյունքին միտված
Պարտաճանաչ
Կազմակերպված
Ժամկետները պահպանող

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնում է բրենդ(ների) ամսական/եռամսյակային հասույթի, համախառն շահույթի պլանավորումը և վերահսկում է դրանց կատարումը:
  • Մշակում և ներկայացնում է բրենդի(ների) զարգացման համար անհրաժեշտ մարքեթինգային ակտիվությունները և բյուջեն։ Վերահսկում է հաստատված մարքեթինգային բյուջեի կատարումը։ Գնահատում է դրանց արդյունավետությունը:
  • Մասնակցում է նոր ապրանքների շուկա մուտքի պլանների մշակմանը և իրականացմանը:
  • Իրականացնում է մրցակիցների մոնիթորինգ, գնային համեմատականներ, տվյալների հավաքագրում և վերլուծություն:
  • Կառավարում և զարգացնում է մատակարարների հետ համագործակցությունը՝ ներառյալ համատեղ զարգացման պլանների, մարքեթինգային աջակցության, ուսուցման և նորույթների փորձարկման համակարգումը:
  • Իրականացնում է պահեստային մնացորդների, Out of Stock-ի, Overstock-ի, ժամկետանց ռիսկերի մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում ահազանգում է կատեգորիայի ղեկավարին:
  • Ըստ ամսական/ եռամսյակային պլանի և սեզոնայնության՝ Ներմուծման բաժնի հետ համագործակցությամբ, կազմում են ապրանքների պատվերը մատակարարներին: 
  • Կատարում է ERP համակարգում իր բրենդին(ներին) վերաբերող տվյալների արդիականացում, գնային առաջարկների նախապատրաստում, վաճառքի թիմին ապրանքների վերաբերյալ տեղեկությունների և մարքեթինգային նյութերի տրամադրում:
  • Կազմակերպում և իրականացնում է դեմոնստրացիաներ, սեմինարներ, ուսուցումներ (տեխնոլոգ-դեմոնստրատորների հետ համատեղ)։

ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բրենդ/կատեգորիայի մենեջերի ոլորտում (սննդի և խմիչքի կատեգորիայի / բրենդ մենեջմենթի փորձը կդիտարկվի որպես առավելություն) 
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի  գերազանց իմացություն
  • Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություն
  • Վերլուծական մտածողություն,  մանրուքներին ուշադրություն և արագ կողմնորոշվելու ունակություն 
  • Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
  • Համակարգչային հաստատուն գիտելիքներ։

ՑԱՆԿԱԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ

  • Սննդի և խմիչքի կատեգորիայի/բրենդ մենեջմենթի ոլորտներում աշխատանքային փորձ
  • 1С, Bitrix 24 ծրագրերով աշխատելու փորձ

Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն 

  • Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
  • Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում 
  • Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
  • Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)


Վարձատրություն

Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։


Սուրճ և հյուրասիրություն

Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։


Թրենինգներ

Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։

Մեր արտոնությունները