WMS Գործընթացների Վերահսկող /Օպերատոր (WMS Process Controller / WH Dispatcher)
ՀՀ, Երևան
ՀՀ, Երևան
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունը փնտրում է բարձր պատասխանատվությամբ և կազմակերպչական ուժեղ հմտություններով WMS Գործընթացների Վերահսկող / Օպերատոր, ով աշխատելու է անմիջապես պահեստի տարածքում։
Վերահսկող Օպերատորի դերն է կազմակերպել, համակարգել և վերահսկել պահեստի ամենօրյա գործունեությունը միջազգային WMS համակարգի միջոցով:
Նա լինելու է սահմանված ընթացակարգերի (SOPs) գլխավոր ներդրողն ու վերահսկողը «դաշտում»՝ ապահովելով, որ պահեստի աշխատակիցները ճշգրիտ հետևեն համակարգի հրահանգներին:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Պահեստի ամենօրյա աշխատանքների (ապրանքների ընդունում, հասցեավորված տեղավորում, պատվերների հավաքագրում և բարձում) կառավարում և դրանց ճշգրիտ իրականացման վերահսկում WMS Logareon համակարգի միջոցով:
- Ադմինիստրատորի կողմից մշակված ստանդարտ ընթացակարգերի (SOPs) կիրառման վերահսկում պահեստի աշխատակիցների կողմից, սխալների կանխարգելում և ուղղում:
- WMS համակարգում ստեղծված հավաքագրման թերթիկների (Picking lists) և առաջադրանքների օպերատիվ բաշխում
պահեստի աշխատակիցներին և դրանց
կատարման ժամկետների մոնիտորինգ: - Պահեստում առաջացող ընթացիկ խնդիրների (ապրանքի պակասորդ, հասցեի անհամապատասխանություն, տեխնիկական խափանումներ) առաջնային ախտորոշում և արագ համագործակցություն WMS Ադմինիստրատորի հետ:
- Պահեստային փաստացի շարժերի և WMS համակարգի տվյալների միջև 100% ճշգրտության ապահովում:
ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես պահեստի օպերատոր, հաշվետար, դիսպետչեր կամ լոգիստիկայի համակարգող: 1C, iiko կամ այլ
հաշվառման /WMS ծրագրերով աշխատանքի փորձը պարտադիր է: - Աշխատանքային ընթացքը կազմակերպելու, կառավարելու և պահեստի անձնակազմին
ուղղորդելու/վերահսկելու ունակություն: - Բարձր կենտրոնացվածություն, մանրուքների նկատմամբ խիստ ուշադրություն՝
համակարգային և ֆիզիկական տվյալների
անհամապատասխանություններից
խուսափելու համար: - MS Office-ի (հատկապես MS Excel) լավ տիրապետում, տեխնոլոգիական սարքավորումներով (Տվյալների հավաքագրման տերմինալներ՝ TSD, սկաներներ) արագ աշխատելու ունակություն:
- Հայերենի գերազանց տիրապետում: Ռուսերենի իմացությունը (ծրագրի միջերեսը կամ տերմինները
հասկանալու համար) կդիտվի որպես առավելություն:
ԿԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ
- Որևէ WMS համակարգի իմացություն
- 1C, ERP ծրագրերով աշխատանքային փորձ
Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն
- Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
- Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում
- Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
- Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)
Վարձատրություն
Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։
Սուրճ և հյուրասիրություն
Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։
Թրենինգներ
Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։






