Skip to Content

WMS Գործընթացների Վերահսկող /Օպերատոր (WMS Process Controller / WH Dispatcher)

ՀՀ, Երևան

«Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունը փնտրում է բարձր պատասխանատվությամբ  և կազմակերպչական ուժեղ հմտություններով WMS Գործընթացների Վերահսկող / Օպերատոր, ով աշխատելու է անմիջապես պահեստի տարածքում։
Վերահսկող Օպերատորի դերն է կազմակերպել, համակարգել և վերահսկել պահեստի ամենօրյա  գործունեությունը միջազգային WMS համակարգի միջոցով:
Նա լինելու է սահմանված ընթացակարգերի (SOPs) գլխավոր ներդրողն ու վերահսկողը «դաշտում»՝ ապահովելով, որ պահեստի աշխատակիցները ճշգրիտ հետևեն համակարգի հրահանգներին:

Արդյունքին միտված
Պարտաճանաչ
Կազմակերպված
Ժամկետները պահպանող

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Պահեստի ամենօրյա աշխատանքների (ապրանքների ընդունում, հասցեավորված տեղավորում, պատվերների հավաքագրում և բարձում) կառավարում և դրանց ճշգրիտ իրականացման վերահսկում WMS Logareon համակարգի միջոցով:
  • Ադմինիստրատորի կողմից մշակված ստանդարտ ընթացակարգերի (SOPs) կիրառման վերահսկում պահեստի աշխատակիցների կողմից, սխալների կանխարգելում  և ուղղում:
  • WMS համակարգում ստեղծված հավաքագրման թերթիկների (Picking lists) և առաջադրանքների օպերատիվ բաշխում 
    պահեստի աշխատակիցներին և դրանց 
    կատարման ժամկետների մոնիտորինգ:
  • Պահեստում առաջացող ընթացիկ խնդիրների (ապրանքի պակասորդ, հասցեի անհամապատասխանություն, տեխնիկական  խափանումներ) առաջնային ախտորոշում և  արագ  համագործակցություն WMS Ադմինիստրատորի հետ:
  • Պահեստային փաստացի շարժերի և WMS համակարգի տվյալների միջև 100% ճշգրտության ապահովում:

ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Առնվազն 1-2 տարվա աշխատանքային փորձ որպես պահեստի օպերատոր, հաշվետար, դիսպետչեր կամ լոգիստիկայի համակարգող: 1C, iiko կամ այլ  
    հաշվառման /WMS ծրագրերով աշխատանքի  փորձը պարտադիր է:
  • Աշխատանքային ընթացքը կազմակերպելու, կառավարելու և պահեստի անձնակազմին 
    ուղղորդելու/վերահսկելու ունակություն:
  • Բարձր կենտրոնացվածություն, մանրուքների նկատմամբ խիստ ուշադրություն՝ 
    համակարգային և ֆիզիկական տվյալների 
    անհամապատասխանություններից 
    խուսափելու համար:
  • MS Office-ի (հատկապես MS Excel) լավ տիրապետում, տեխնոլոգիական  սարքավորումներով (Տվյալների հավաքագրման տերմինալներ՝ TSD, սկաներներ) արագ աշխատելու ունակություն:
  • Հայերենի գերազանց տիրապետում: Ռուսերենի իմացությունը (ծրագրի  միջերեսը կամ տերմինները 
    հասկանալու համար) կդիտվի որպես առավելություն:

ԿԴԻՏԱՐԿՎԻ ՈՐՊԵՍ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ

  • Որևէ WMS համակարգի իմացություն
  • 1C, ERP ծրագրերով աշխատանքային փորձ

Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն 

  • Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
  • Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում 
  • Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
  • Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)


Վարձատրություն

Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։


Սուրճ և հյուրասիրություն

Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։


Թրենինգներ

Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։

Մեր արտոնությունները