Իրավաբան
ՀՀ, Երևան
ՀՀ, Երևան
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն փնտրում է ներմուծան և արտաքին լոգիստիկայի դեպարտամենտի մենեջերի, ում հիմնական գործառույթն է․
Կազմակերպել իրեն կցված մատակարարների խմբի
հետ արդյունավետ ներմուծման գործընթացներ` պատվերների ձևավորումից մինչև պատվերի մուտք
պահեստ՝ ապահովելով ներմուծման ամբողջական շղթան՝ համապատասխան օրենսդրության պահանջների
և ընկերության ստանդարտների՝ խուսափելով overstock-ից և outstock-ից։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կառավարել/իրականացնել ներմուծման գործընթացը՝ պատվերից մինչև բեռի ստացում
- Համակարգել աշխատանքը մատակարարների և բեռնափոխադրողների հետ
- Ստուգել պատվերների, հաշիվների և ներմուծման փաստաթղթերի ճշգրտությունը
- Ապահովել տվյալների և գործընթացի փուլերի ճշգրիտ գրանցումը և արտացոլումը ERP համակարգում
- Կազմակերպել սերտիֆիկատների և թույլտվությունների ստացումը համապատասխան մարմիններից
- Պատրաստել մաքսային ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը
- Վերահսկել բեռների տեղափոխումն ու առաքման ժամկետները
- Համագործակցել ընկերության այլ ստորաբաժանումների հետ աշխատանքային գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով։
ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 1 տարվա փորձ ներմուծման կամ արտաքին լոգիստիկայի ոլորտներում
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Հաղորդակցման գերազանց ունակություններ` գրավոր և բանավոր
- Միջազգային բեռնափոխադրումների և մաքսային ընթացակարգերի իմացություն
- Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություն
- Վերլուծական մտածողություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
- Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
ՑԱՆԿԱԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ
- Սննդի ներմուծման բնագավառում աշխատանքային փորձ
- 1С, Bitrix 24 ծրագրերով աշխատելու փորձ
Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն
- Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
- Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում
- Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
- Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)
Վարձատրություն
Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։
Սուրճ և հյուրասիրություն
Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։
Թրենինգներ
Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։






