Բրենդ մենեջեր
ՀՀ, Երևան
ՀՀ, Երևան
Ալֆա
Ֆուդ Սերվիս Ընկերությունը փնտրում է փորձառու բրենդ մենեջերի, ով ապահովելու է բրենդի/ների
համար սահմանված շահութաբերությունը, բրենդի մրցունակությունն ու շուկայում առավելագույն
ներկայացվածությունը և վերահսկելու է պահեստում պաշարների օպտիմալ մակարդակը (առանց
Out of Stock-ի և Overstock-ի)։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնում է բրենդ(ների) ամսական/եռամսյակային հասույթի, համախառն շահույթի պլանավորումը և վերահսկում է դրանց կատարումը:
- Մշակում և ներկայացնում է բրենդի(ների) զարգացման համար անհրաժեշտ
մարքեթինգային ակտիվությունները և բյուջեն։ Վերահսկում է հաստատված մարքեթինգային բյուջեի
կատարումը։ Գնահատում է դրանց արդյունավետությունը:
- Մասնակցում է նոր ապրանքների շուկա մուտքի պլանների մշակմանը և իրականացմանը:
- Իրականացնում է մրցակիցների մոնիթորինգ, գնային համեմատականներ, տվյալների հավաքագրում և վերլուծություն:
- Կառավարում և զարգացնում է մատակարարների հետ համագործակցությունը՝ ներառյալ համատեղ զարգացման պլանների, մարքեթինգային աջակցության, ուսուցման և նորույթների փորձարկման համակարգումը:
- Իրականացնում է պահեստային մնացորդների, Out of Stock-ի, Overstock-ի, ժամկետանց ռիսկերի մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում ահազանգում է կատեգորիայի ղեկավարին:
- Ըստ ամսական/ եռամսյակային պլանի և սեզոնայնության՝ Ներմուծման բաժնի հետ համագործակցությամբ, կազմում են ապրանքների պատվերը մատակարարներին:
- Կատարում է ERP համակարգում իր բրենդին(ներին) վերաբերող տվյալների արդիականացում, գնային առաջարկների նախապատրաստում, վաճառքի թիմին ապրանքների վերաբերյալ տեղեկությունների և մարքեթինգային նյութերի տրամադրում:
- Կազմակերպում և իրականացնում է դեմոնստրացիաներ, սեմինարներ, ուսուցումներ (տեխնոլոգ-դեմոնստրատորների հետ համատեղ)։
ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն կրթություն
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ բրենդ/կատեգորիայի մենեջերի ոլորտում (սննդի և խմիչքի կատեգորիայի / բրենդ մենեջմենթի փորձը կդիտարկվի որպես առավելություն)
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
- Բանակցային և գործընկերային հարաբերությունների կառուցման հմտություն
- Վերլուծական մտածողություն, մանրուքներին ուշադրություն և արագ կողմնորոշվելու ունակություն
- Բարձր պատասխանատվություն և արդյունքի վրա կենտրոնացում
- Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
- Համակարգչային հաստատուն գիտելիքներ։
ՑԱՆԿԱԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ
- Սննդի և խմիչքի կատեգորիայի/բրենդ մենեջմենթի ոլորտներում աշխատանքային փորձ
- 1С, Bitrix 24 ծրագրերով աշխատելու փորձ
Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն
- Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
- Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում
- Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
- Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)
Վարձատրություն
Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։
Սուրճ և հյուրասիրություն
Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։
Թրենինգներ
Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։






