Իրավաբան
ՀՀ, Երևան
ՀՀ, Երևան
«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն փնտրում է Իրավաբանի, ով պատասխանատու կլինի իր պարտականությունների ժամանակին և որակյալ կատարման, ՀՀ գործող օրենսդրությանը, Ընկերության ներքին կանոնակարգերին և քաղաքականությանը համապատասխան գործունեության, տրամադրվող իրավական խորհրդատվության և եզրակացությունների օրինականության ու հիմնավորվածության, պատրաստվող փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկատվության ճշտության, ինչպես նաև աշխատանքային և ներքին տեղեկատվության գաղտնիության պահպանման համար։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Տրամադրել իրավական խորհրդատվություն կազմակերպության ղեկավարությանը և աշխատակիցներին ՀՀ օրենսդրության կիրառման հարցերով
- Վերլուծել և տալ եզրակացություններ Կազմակերպության կողմից պատրաստվող բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում մշակել պայմանագրերի ստանդարտ ձևեր
- Ներկայացնել կազմակերպության շահերը դատարաններում, պետական մարմիններում և այլ կազմակերպություններում
- Մշակել և ներկայացնել հայցային դիմում-բողոքներ, պատասխաններ հայցին, գանգատներ և այլ դատական փաստաթղթեր
- Մասնակցել գործի նախապատրաստմանը և դատական նիստերին
- Մշտադիտարկել և վերահսկել դատական գործընթացում գտնվող բոլոր հայցերը, ինչպես նաև դրանց բոլոր փուլերի արդյունավետ անցկացումը
ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն
- Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ որպես իրավաբան
- ՀՀ օրենսդրության լավ իմացություն, օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն և կիրառում
- Հաղորդակցման գերազանց ունակություններ` գրավոր և բանավոր
ՑԱՆԿԱԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ
- Դատարաններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրավական ներկայացուցչության փորձ
- Իրավական ռիսկերի գնահատման և կանխարգելիչ լուծումներ առաջարկելու կարողություն
Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն
- Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
- Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում
- Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
- Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)
Վարձատրություն
Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։
Սուրճ և հյուրասիրություն
Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։
Թրենինգներ
Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։






