Skip to Content

Իրավաբան

ՀՀ, Երևան

«Ալֆա Ֆուդ Սերվիս» ՓԲԸ-ն փնտրում է Իրավաբանի, ով պատասխանատու կլինի իր պարտականությունների ժամանակին և որակյալ կատարման, ՀՀ գործող օրենսդրությանը, Ընկերության ներքին կանոնակարգերին և քաղաքականությանը համապատասխան գործունեության, տրամադրվող իրավական խորհրդատվության և եզրակացությունների օրինականության ու հիմնավորվածության, պատրաստվող փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկատվության ճշտության, ինչպես նաև աշխատանքային և ներքին տեղեկատվության գաղտնիության պահպանման համար։


Արդյունքին միտված
Պարտաճանաչ
Կազմակերպված
Ժամկետները պահպանող

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Տրամադրել իրավական խորհրդատվություն կազմակերպության ղեկավարությանը և աշխատակիցներին ՀՀ օրենսդրության կիրառման հարցերով 
  • Վերլուծել և տալ եզրակացություններ Կազմակերպության կողմից պատրաստվող բոլոր տեսակի պայմանագրերի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում մշակել պայմանագրերի ստանդարտ ձևեր
  • Ներկայացնել կազմակերպության շահերը դատարաններում, պետական մարմիններում և այլ կազմակերպություններում
  • Մշակել և ներկայացնել հայցային դիմում-բողոքներ, պատասխաններ հայցին, գանգատներ և այլ դատական փաստաթղթեր
  • Մասնակցել գործի նախապատրաստմանը և դատական նիստերին
  • Մշտադիտարկել և վերահսկել դատական գործընթացում գտնվող բոլոր հայցերը, ինչպես նաև դրանց բոլոր փուլերի արդյունավետ անցկացումը

ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Առնվազն 2-3 տարվա աշխատանքային փորձ որպես իրավաբան
  • ՀՀ օրենսդրության լավ իմացություն, օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն և կիրառում
  • Հաղորդակցման գերազանց ունակություններ` գրավոր և բանավոր

ՑԱՆԿԱԼԻ Է ՈՒՆԵՆԱԼ

  • Դատարաններում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրավական ներկայացուցչության փորձ
  • Իրավական ռիսկերի գնահատման և կանխարգելիչ լուծումներ առաջարկելու կարողություն

Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն 

  • Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
  • Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում 
  • Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
  • Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)


Վարձատրություն

Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։


Սուրճ և հյուրասիրություն

Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։


Թրենինգներ

Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։

Մեր արտոնությունները