Skip to Content

Առաջխաղացման բաժնի ղեկավար

ՀՀ, Երևան

 «Ալֆա Ֆուդ Սերվիս» ընկերությունը աշխատաքնի է հրավիրում մարքեթինգի ոլորտում մեծ փորձառությամբ մասնագետի, ով  կղեկավարի ընկերության Առաջխաղացման բաժինը։

Մենք փնտրում ենք ուժեղ առաջնորդի, ով կվերափոխի մարքեթինգի դերը Ընկերությունում՝ այն դարձնելով վաճառքների աճին, բրենդների զարգացմանը և շուկայական դիրքերի ամրապնդմանը միտված ռազմավարական գործառույթ։

Առաջխաղացման բաժնի ղեկավարը պատասխանատու է լինելու ընկերության մարքեթինգային ռազմավարության մշակման և իրականացման, թիմի կառավարման, վաճառքի ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև ընկերության և նրա ներկայացրած բրենդների դիրքավորման ու առաջխաղացման համար։

Մենք փնտրում ենք ոչ թե պարզապես մարքեթինգի մասնագետ, այլ առաջնորդ, ով կկարողանա կառուցել արդյունքահեն համակարգ, նախաձեռնել փոփոխություններ և ապահովել մարքեթինգի իրական ազդեցությունը բիզնեսի զարգացման վրա։

Արդյունքին միտված
Պարտաճանաչ
Կազմակերպված
Ժամկետները պահպանող

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մշակել և իրականցնել ընկերության տարեկան և եռամսյակային մարքեթինգային ռազմավարությունը
  • Կառավարել և զարգացնել Առաջխաղացման բաժինը
  • Սահմանել բաժնի հիմնական կատարողական ցուցանիշներները, չափել արդյունքները և ապահովել կատարողականի վերահսկողությունը
  •  Ապահովել սերտ համագործակցություն B2B և B2C վաճառքի թիմերի, Կատեգորիաների կառավարման և Պրոդուկտների ներկայացման բաժինների հետ
  • Կատեգորիաների կառավարման թիմի հետ համատեղ մշակել և իրականացնել ապրանքանիշերի, ապրանքախմբերի և նոր արտադրատեսակների առաջխաղացման ծրագրեր
  • Արդյունավետ կերպով ղեկավարել ինչպես թվային և ավանդական մարքեթինգի համալիր գործարկումը, անպես էլ սոցիալական մեդիայի, արհեստական բանականության, տվյալների կառավարման և ավտոմատացման, որոնողական համակարգերի օպտիմալացման ողջ գործիքակազմի կիրառումը
  • Ապահովել ընկերության կայքի, թվային հարթակների և առցանց ներկայության զարգացումը
  • Վերլուծել շուկայի, մրցակիցների և հաճախորդների վարքագիծը՝ առաջարկելով նոր աճի հնարավորություններ
  • Կազմակերպել մարքեթինգային արշավներ, մասնագիտական միջոցառումներ, դեգուստացիաներ, ցուցահանդեսներ, վարպետաց դասեր և բրենդային ակտիվացումնե
  • Ապահովել մարքեթինգային բյուջեի արդյունավետ կառավարումը և ներդրումների վերադարձի (ROI) գնահատումը
  • Նախաձեռնել և իրականացնել գործընթացային ու կազմակերպչական բարեփոխումներ բաժնի ներսում

ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, բիզնեսի կառավարման կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 7 տարվա փորձ մարքեթինգի ոլորտում
  •  3-5 տարվա ղեկավարման փորձ
  • Ռազմավարական մտածողություն և բիզնեսի զարգացման հստակ պատկերացում
  • Կատարողական ցուցանիշների և բյուջետավորման փորձ
  • Թիմի կառավարման և զարգացման հմտություններ
  • Վաճառքների և մարքեթինգի ինտեգրված աշխատանքի փորձ
  • Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
  • Ժամանակակից թվային մարքեթինգային գործիքների իմացություն

Կդիտարկվի որպես առավելություն

  • FMCG և HoReCa ոլորտում փորձ
  • Բազմաբրենդ միջավայրում աշխատելու փորձ

Այս աշխատանքը Ձեզ կտա հնարավորություն 

  • Աշխատել բանիմաց, բարեհամբույր թիմի հետ, դրական միջավայրում
  • Աշխատել նոր, ժամանակակից, էրգոնոմիկ գրասենյակում 
  • Լինել բիզնեսի նորարարական լուծումների ներդրման մասնակից
  • Ծանոթանալ միջազգային էնո-գաստրոնոմիկ մշակույթի հետ :)


Վարձատրություն

Մրցունակ աշխատավարձ
Պարբերական վերանայումներ
Ամսական երկու անգամ վճարումներ։


Սուրճ և հյուրասիրություն

Սուրճ, միրգ, խմիչքներ
Ընդմիջում ընկերության ճաշարանում։


Թրենինգներ

Ներքին և արտաքին թրենինգների և վերապատրաստումների մասնակցության հնարավորություն։

Մեր արտոնությունները